Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Համաճարակային հիվանդությունների պատմությունից

Համաճարակային հիվանդությունների պատմությունից

«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ  վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի  երկու տարբեր շտամներն էին:  

 

Դարեր ի վեր ժանտախտի զոհերի գերեզմանոցներն անիծված վայրեր են համարվել, քանզի ենթադրվում էր, թե վարակը գործնականում հավիտենական է: Հնէաբանները դիակների հագուստներում հայտնաբերում են հաստափոր դրամապանակներ, իսկ կմախքների վրա ձեռք չտված զարդեր. ո´չ հանգուցյալների հարազատները, ո´չ գերեզմանափորները, ո´չ էլ կողոպտիչները երբեք չեն համարձակվել դիպչել համաճարակի զոհերին: Եվ, այնուամենայնիվ, գիտնականներին ռիսկի մղող գլխավոր հետաքրքրությունը ոչ թե դարերի խորքը գնացող արտեֆակտերի փնտրտուքն էր, այլ շատ կարևոր էր հասկանալ, թե այդ ինչ մանրէ էր, որ «սև մահվան» պատճառ էր հանդիսացել:

 

Թվում է, մի շարք փաստեր հակառակն են  համոզում, որպեսզի XIV դարի «մեծ ժանտախտը» ոչ մի կերպ չնույնացվի VI դարի Բյուզանդիայի և XIX դարավերջի ամբողջ աշխարհի նավահանգստային քաղաքների (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա և այլն) համավարակների հետ: Yersinia pestis մանրէն, որն առանձնացվել է վերջին բռնկման դեմ պայքարի արդյունքում, ըստ  բոլոր նկարագրությունների, եղել է առաջին, ինչպես երբեմն անվանում են, «հուստինյանոսյան ժանտախտի» պատճառը: Սակայն «սև մահը» մի շարք  առանձնահատուկ գծեր էլ ունի: Նախ` ծավալները. 1346-ից մինչև 1353 թվականների ընթացքում այն հնձեց Եվրոպայի բնակչության 60 տոկոսը: Ոչ հիվանդությանը նախորդող, ոչ էլ հաջորդող շրջանում հիվանդությունը լիովին չի խաթարել տնտեսական կապերն ու փլուզել սոցիալական մեխանիզմները, այն դեպքում, երբ մարդիկ ջանում էին անգամ միմյանց աչքերի մեջ չնայել (կարծիք կար, որ հիվանդությունը փոխանցվում է հայացքի միջոցով):

 

Երկրորդ` տարածման շրջանակները` արեալը: VI և XIX դարերի համավարակները մոլեգնում էին Եվրասիայի միայն տաք շրջաններում, իսկ «սև մահը» ներգրավեց ողջ Եվրոպան` ընդհուպ մինչև հյուսիսային տարածքները: Ավելին, ժանտամահը դույզն իսկ չմեղմվեց անգամ ձմեռային ժամանակահատվածում: Օրինակ, Լոնդոնում մահացության գագաթնակետը 1348-ի դեկտեմբերից մինչև 1349-ի ապրիլն էր, երբ յուրաքանչյուր օր մեռնում էր 200-ից ավելի մարդ:

 

Երրորդ` XIV դարի ժանտախտի տարածման օջախը վեճեր է հարուցում: Բոլորին է հայտնի, որ առաջինը հիվանդացել են թաթարները, ովքեր պաշարել էին Ղրիմի Քաֆա (ներկայիս Թեոդոսիա) քաղաքը: Քաղաքի բնակիչները փախել են Կոստանդնուպոլիս և իրենց հետ տարել են  վարակը, իսկ այնտեղից էլ այն տարածվել է Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղից էլ` արդեն ամբողջ Եվրոպայում: Սակայն որտեղի՞ց է ժանտախտը ներխուժել Ղրիմ: Ըստ մի վարկածի` արևելքից, ըստ մյուս վարկածի` հյուսիսից: Ռուսական տարեգրությունը վկայում է, որ արդեն 1346-ին «վարակն ուժգնորեն տարածվել էր արևելյան երկրներում»:

 

Չորրորդ` «սև մահի» մեզ հասած նկարագրությունների և նկարների հիման վրա գեղձուռուցքները, ասես, այնքան էլ նման չեն նրանց, որոնք հատուկ են գեղձուռուցքային ժանտախտին. դրանք մանր են և տարածված հիվանդի ամբողջ մարմնով մեկ, մինչդեռ պետք է լինեն ավելի խոշոր և կենտրոնացված առավելապես աճուկային շրջանում:

 

Սկսած 1984 թվականից, հետազոտողների զանազան խմբեր վերոհիշյալ և մի շարք այլ նմանատիպ փաստերը հիշատակում են` հաստատելով, որ «մեծ ժանտախտը» Yersinia pestis ցուպիկաձև մանրէի առկայությամբ չի պայմանավորված, կոպիտ ասած, ընդհանրապես ժանտախտ էլ չի, այլ իրենից ներկայացնում է սուր վիրուսային հիվանդություն, որ նման է Էբոլա  հեմոռագիկ տենդին, ինչն այսօր տարածված է Աֆրիկայում:

 

Ի՞նչ է տեղի ունեցել Եվրոպայում XIV դարում. պարզել հնարավոր եղավ միայն «սև մահի» զոհերի մնացորդների ԴՆԹ հետազոտությունների շնորհիվ, երբ առանձնացվեցին մանրէաբանական բնորոշ մասնիկները: Նման փորձեր անցկացվեցին սկսած 1990-ական թվականներից, երբ ուսումնասիրվեցին մի քանի զոհերի ատամները, սակայն ստացված արդյունքներն այլազան եզրահանգումների տեղիք տվեցին:

 

Եվ, ահա, Բարբարա Բրամանտիի և Ստեֆանի Հենշի գլխավորած մարդաբանների մի խումբ Եվրոպայի ժանտախտի գերեզմանոցներից հավաքած կենսաբանական նյութերի ԴՆԹ հետազոտման արդյունքում եկել է կարևոր, ինչ-որ տեղ միանգամայն անսպասելի, եզրահանգման: Նախ, «մեծ ժանտախտը», այնուամենայնիվ, Yersinia pestis-ի արդյունք է, ինչպես ավանդաբար համարվում էր: Երկրորդ` Եվրոպայում սփռված էր ոչ թե մեկ, այլ, նվազագույնն այդ բացիլի երկու տարատեսակ: Մեկը տարածված էր Մարսելից դեպի հյուսիս և ընդգրկում էր Անգլիան: Հավանաբար, դա այն վարակն էր, որ եկել էր Կոնստանդնուպոլսից, ինչն արդեն պարզ է: Շատ ավելի զարմանալին այն է, որ Հոլանդիայի ժանտախտային գերեզմանները պարունակում էին մեկ ուրիշ շտամ, որ եկել է Նորվեգիայից: Ինչպե՞ս է այն հայտնվել Հյուսիսային Եվրոպայում, առայժմ առեղծված է: Ի դեպ, ժանտախտը Ռուսաստան մուտք է գործել ոչ թե Ոսկե Հորդայի միջոցով, ոչ էլ համաճարակի սկզբում, ինչը ենթադրելը տրամաբանական է, այլ համաճարակի մարման եզրագծին, ընդ որում, հյուսիսից արևմուտք` Գանզայով: Բայց, ընդհանրապես, վարակի «երթուղիների» հստակեցման համար հարկավոր են առավել մանրազնին հնէահամաճարակաբանական հետազոտություններ: 

 

Մարկ Ահթմանի (Իռլանդիա) գլխավորած կենսաբանների մեկ այլ խմբի հաջողվել է վերակառուցել Yersinia pestis-ի «ընտանեկան ծառը». ներկայիս շտամները համեմատելով հնէաբանների կողմից հայտնաբերածների հետ: Գիտնականները եզրակացրին, որ VI, XIV և  XIX դարերի երեք համաճարակների արմատները հենց նույն ծլարձակման հիմքն ունեն` Հեռավոր Արևելք: Իսկ ահա այն համաճարակի հարցում, որ բռնկվեց Քրիստոսից առաջ 5-րդ դարում Աթենքում և վերջակետ դրեց աթենքյան քաղաքակրթությանը, Yersinia pestis-ը իրականում մեղք չունի. այն ոչ թե ժանտախտ էր, այլ տիֆ: Մինչև օրս գիտնականներին մոլորության մեջ էր գցել Ֆուկիդիդոսի նկարագրած աթենքյան համաճարակի և Պրոկոպոս Կեսարացու նկարագրած 541 թվականի կոստանդնուպոլյան ժանտախտի նմանությունները: Հիմա արդեն պարզ է, որ վերջինս չափից դուրս նմանակել է առաջինին:

 

Իսկ այդ դեպքում ո՞րն է անբացատրելի մահացության պատճառը, որ գրանցվեց XIV դարում: Չէ՞ որ այն դարերով արգելակեց Եվրոպայի առաջընթացը: Գուցե դժբախտությունների արմատը պետք է փնտրել այն ժամանակ գրանցված քաղաքակրթության անկման մեջ: Քաղաքները բուռն զարգացում էին ապրում, բնակչությունն աճում էր, առևտրական կապերը զարգանում էին, առևտրականները ճամփորդում էին  ողջ աշխարհով մեկ (օրինակ, որպեսզի Հռենոսի ակունքներից ժանտախտը հասներ մինչև նրա գետաբերան, պահանջվեց ընդամենը 7,5 ամիս, այն դեպքում, երբ դրա համար անհրաժեշտ էր բազմաթիվ սահմաններ հաղթահարել):

 

Այս ամենով հանդերձ` սանիտարական պատկերացումները խորապես մնում էին միջնադարյան: Մարդիկ ապրում էին ցեխի ու կեղտի մեջ, հաճախ էին քնում առնետների հարևանությամբ. վերջիններս իրենց մորթու մազերի մեջ կրում էին Xenopsylla cheopis մահաբեր ոջիլը: Երբ առնետները սատկում էին, սոված ոջիլները հարձակվում էին հարևանությամբ գտնվող մարդկանց վրա: Սա ընդհանուր պատկերացում է, ինչը բնորոշ է շատ դարերին: Եթե որոշակի խոսենք «սև մահվան» մասին, ապա չլսված «արդյունավետության» պատճառը պետք է փնտրել 1315-1319 թվականների երաշտի շղթայում: 

 

Եվս մեկ անսպասելի եզրահանգում կարելի է կատարել` ժանտախտային գերեզմանոցների կմախքները վերլուծելուց հետո, կմախքներ, որոնց մեծ մասը ոչ թե երեխաների են պատկանում (ինչպես հաճախ լինում է համաճարակների դեպքում), այլ հասուն մարդկանց, որոնց մանկությունը համընկնում է XIV դարասկզբի երաշտի տարիներին:

 

Այս ուսումնասիրությունները հսկայական արժեք են ներկայացնում: Հիշենք, թե ինչպես է ավարտվում ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Քամյուի գիրքը. «… ժանտախտի մանրէն երբեք չի մահանում, երբեք չի անհետանում, այն կարող է տասնամյակներ շարունակ քուն մտնել կահույքի պարուրագծերում, սպիտակեղենի դարսերում, այն համբերատար իր ժամին է սպասում ննջարանում, նկուղում, ճամպրուկի ու թաշկինակի մեջ, թղթերում և, հնարավոր է, ի դժբախտություն մարդկանց, գա մի օր, երբ ժանտախտն արթնացնի առնետներին և ուղարկի նրանց սատկելու երջանիկ քաղաքի փողոցներում»…

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին)...

ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան
ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան

«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը  մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...

Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Ջեյմս Ջերոմ  Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր

Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել

Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

ահարաշի Մահեշ Յոգին  ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել

Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ